A
A
Հայաստանը վարկ է տալիս ԼՂՀ-ին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկ կտրամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը: Այս հարցի մասին որոշում կկայացվի վաղվա կառավարության նիստում։ Որոշման մեջ գրված է. «Վարկի հիմնական գումարի մարումը` 2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015-ի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով: Տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը»: 20 միլիոն դոլարին համարժեք վարկը տրամադրվելու է 8% տոկոսադրույքով, մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: