Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Գյումրիում ակտիվիստները նվեր կհանձնեն ՌԴ գլխավոր դատախազին

Քաղաքականություն
gift

Այսօր,ժամը 15:00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ,  անցկացվելու է բողոքի ակցիա, որի ընթացքում ակտիվիստները պատրաստվում են նվեր հանձնել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Ակիվիստների պահանջը՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Այս առիթով Ֆեյսբուքում էջ է բացվել, որտեղ մասնավորապես նշվում է. Հարգելի պրն. Չայկա, Ընդունեք այս նվերը ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը, կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող է լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություներում: «Նվերի ինչ լինելու մասին կիմանաք տեղում, սիրով հրավիրում ենք մասնակցել նվիրատվության արարողությանը»,- ասվում է ֆեյսբուքյան էջում: