Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից». ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանն անդրադարձել է վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո 1-ին պապի ունեցած ելույթին, որի ժամանակ Պապն ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»: Ինչպես հայտնում է են թուրքական իշխանական լրատվամիջոցներին («Sabah», «Yeni akit», «Anadolu»), նախագահական պալատում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վերոնշյալի կապակցությամբ ասել է. «Ես պետք է ասեմ, որ շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում