A
A
«Շատ մեծահարուստներ մե տեսակ կապված են երկրի մեծերի հետ». կանադահայը զարմացած է (տեսանյութ)
49-ամյա Անդրե Բաբիանը չորրորդ անգամ այցելում է հայրենիք։ Երեքշաբաթյա արձակուրդից երկուսն անցկացնում է այստեղ։ «Գալիս եմ զբոսնելու, բարեկամներիս, ծանոթներիս տեսնելու»,- պատմում է նա։ Հասցրել է պատկերացում կազմել այստեղի ապրելակերպի մասին։ «Շատերը դժգոհում էին, այսինքն, աշխատավարձը բալանս չի կյանքի ստանդարտի հետ։ Էդ մե բանը նկատելիա»,-նշում է Անդրեն։ Հայաստանում նա երեւույթների է ականատես եղել, որոնք իրեն զարմացրել են։ «Տեսնում եմ՝ օրինակի համար, շատ մեծահարուստներ կան, որ մե տեսակ կապված են երկրի մեծերի հետ։ Ասինչ մի բան ես Կանադայում կամ Ամերիկայում չեմ տեսնի»,-շեշտում է կանադահայը։ Մանրամասները՝ տեսանյութում