Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը ոչինչ չի կարող անել, ինչքան էլ վարչապետ փոխի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Serzh-Hovik

Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում քաղաքացիների կյանքում, այն պահից, երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. քաղաքացիները մատնանշում են իրենց հուզող ու լուծում չստացած խնդիրները: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը քաղաքացիների դժգոհությունը նորմալ է համարում. դրական տեղաշարժերի համար, ըստ նրա, մեկ տարին վաղ է։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է` երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, իրենք զգուշացրին` չար ծառից բարի պտուղ չի ծնվում, այն պետք է կտրել։ ՀԱԿ խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ մեր տնտեսությունն այժմ ազատ անկման վիճակում է եւ շուտով կհասնի վերջնական կոլապսի, միակ ելքն իշխանափոխությունն է։ Իսկ Վահան Բաբայանը Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին դրական տեղաշարժեր տեսնում է։ Նա չի կիսում այն տեսակետը, որ ԲՀԿ-ն քիչ է քննադատում Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորի վստահեցմամբ` իրենք լավին լավ են ասելու, վատին` վատ: Մանրամասները՝ տեսանյութում