Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ ո՞վ է Գրիգոր Նարեկացին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
CaSEwPoOLEk

Ժամանակին Սոս Սարգսյանն էր վիճարկում` ինչպե՞ս կարդալ Գրիգոր Նարեկացուն։ Մեծ դերասանը որոշ տարակուսանքներ ուներ, եւ ի վերջո նա Մատյանը կարդաց որպես խրոխտ տեքստ, նույնիսկ հայտարարեց, որ որոշ դրվագներում նա Աստծո դեմ է խոսում։ Նման կասկածներ մեր եկեղեցին էլ է ունեցել Գրիգոր Նարեկացու հանդեպ: Կենդանության օրոք նրան կանչել են հատուկ դատարան եւ մեղադրել թոնդրակեցիների աղանդին հարելու մեջ, այսինքն, նա մեղադրվել է Քրիստոսին նաեւ մարդ ընդունելու համար։ Փաստն այն է, որ օրերս Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետ է հռչակել Քրիստոսին նաեւ որպես մարդ ճանաչող կաթոլիկ եկեղեցին: Իսկ ո՞վ է Գրիգոր Նարեկացին։ Դիտեք տեսանյութը