Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհակալություն Հռոմի Պապին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար. ԱՀՀ

Քաղաքականություն
unnamed56

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր երիախտիքն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով հոծ բազմության առջև հիշատակեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դատապարտեց 1915թ.-ի գործողությունները, որոնց հետևանքով սպանվեցին 1.5 մլն հայեր: Պապը իր հայտարարությունն արեց Աստծո Ողորմության տոնի ժամանակ, որը նշվում է Զատկի երկրորդ կիրակի օրը: «Պապի ճանաչումը խորիմաստ հոգևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար`հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին: Այն հիշեցնում է աշխարհին, որ նրանք չեն մոռացվել և, որ մարդկության նկատմամբ այս հանցագործությունը չի կարող մերժվել: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը օգնում է մարդու իրավունքների այս խնդիրների ավելի լայն իրազեկմանը, որը հիմնական տարր է օգնելու կանխել հետագա ցեղասպանությունները»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը, իսկ անդամներից էին նաև Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Խորհրդի անդամ Օսկար Թաթոսյանը, Համագումարի հոգաբարձու Նուբար Աֆեյանը, Համագումարի Մեն նահանգի ղեկավար Ջերարդ Կիլաջյանը: «Այսօր մեր Սուրբ հայրերի ներկայությամբ, ամբողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ծեսի Աստվածային Պատարագը բոլոր կաթոլիկների հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունեց մեզ, վերցրեց Հայոց եկեղեցու սուրբ Ավետարանը և օրհնեց մեզ»,- հայտնեցին Բարսամյանը և Թաթոսյանը` հավելելով. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատեց, որ Կաթոլիկ եկեղեցին դատարպարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը և կոչ արեց բոլոր ազգերի ղեկավարներին ճանաչել ցեղասպանություն հանցագործությունը, որը 100 տարի առաջ այս ապրիլին իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ»: Սա առաջին անգամ չէ, որ Պապը դատապատել է Հայոց ցեղասպանությունը: 2001թ.-ին Հովհաննես Պողոս 2րդ Պապը ճանաչել է Ցեղասպանությունը և աղոթել զոհերի համար: Վատիկանը ինքնին երկար պատմություն ունի 1915թ.-ի իրադարձություններին անդրադառնալու վերաբերյալ: «Վատիկանի արխիվը լայնածավալ արձանագրություններ ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կաթոլիկ եկեղեցին Բենեդիկտ 15-րդ Պապի ղեկավարությամբ ուղղակիորեն միջնորդել է Օսմանյան կայսրությանը, որպեսզի դադարեցվեն վայրագությունները: Այնուհետև կազմակերպել է խոշոր մարդասիրական օգնություն` ուղղված բոլոր հայ վերապրածներին առանց խտրականության` լինեին կաթոլիկ, թե առաքելական»,-նշեց ցեղասպանության ուսումնասիրությունների փորձագետ և Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը: