Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը նախաձեռնել է հանդիպում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Քաղաքականություն
810ef10d31b0d391de771df3039c634a

Ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:     ՀԱԿ