Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քաղաքականություն
unnamed36

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վետերանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: