Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միակարծությունը դժվար է, համակարծությունը՝ կարեւոր. Անն Բրասեր (տեսանյութ)

Մինչեւ ապրիլի 15-ը Երեւանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը այսօր խորհրդարանում մի քանի հարցի է անդրադարձել՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին, ԵԽԽՎ նախագահն ընդգծել է. «Չնայած որ դժվար է լիարժեք միակարծություն ապահովել, բայց համակարծությունը կարևոր է: Ինչպիսի ընտրություն էլ կատարվի, որ ուղղությամբ էլ կայանա, կարևոր է, որ այն ծառայի երկրին»։ Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ ԵԽԽՎ նախագահն ասել է. «Երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: Բռնությունը երբեք պատասխան չպետք է լինի»