Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտանետումներ՝ գործարանից. Ալավերդին ծխի մեջ է. hetq.am

Հասարակություն
ալավերդի

Այսօր՝ ժամը 11:00-ից  մինչև 15:00-ն, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի  մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել:  Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից  մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին,  Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը: Այս պահին ծխի արտանետում է  նկատվում նաև  գործարանի տարածքի ծխնելույզից:  Ս/ Սարահարթ թաղամաս բարձրացող ճանապարհի առաջին շրջադարձից Ալավերդու ներքին հատվածի  թաղամասերը ծխի մեջ չեն երևում: Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: alaverdi-tskhatar Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում