Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կմտնի հուլիսի 18-ին

Սպորտ
sport-boks-abraham

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հերթական մրցամարտը կանցկացնի հուլիսի 18-ին: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը չորրորդ անգամ կհանդիպի այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ: Հիշեցնենք, որ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել էր Արթուր Աբրահամը, իսկ մեկ անգամ առավելության էր հասել գերմանացի բռնցքամարտիկը: Մրցամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Հավանական թեկնածուներն են Մյունխենը, Լեյպցիգը, Շտուտգարտը եւ Հալեն: