A
A
Ինչպես հեռացավ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը. 1in.am (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան Հայաստանը լքեց Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը Քիմ Քարդաշյանն «Ինստագրամում» գրել է. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանյեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»: Հիշեցնենք, այս գիշեր Քիմի ամուսինը՝ հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթը, Կարապի լճի մոտ համերգ տվեց ու ցատկեց լիճը։ Այս մասին Քիմը գրել էր. «Քանյեն ջուրն է նետվել, որպեսզի մոտ լինի լճի մյուս կողմում գտնվող մարդկանց»: Տեսանյութը՝ 1in.am-ի