A
A
Երկրորդ օրը՝ առանց մեդալների
Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրն այնքան էլ արգասաբեր չէր Հայաստանի ծանրորդների համար: Կանանց 53 կգ քաշային կարգում հանդես եկած մեր մարզուհի Աննա Գովելյանը 7 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը՝ հաղթողից ետ մնալով 22 կիլոգրամով: Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում մերոնք ներկայացան երկու մասնակիցով: Անցած տարի նույն մրցաշարում արծաթե մեդալ վաստակած Վանիկ Ավետիսյանը երկամարտի 312 կգ (137+175) արդյունքով գրավեց ընդամենը 4-րդ տեղը, իսկ Ռոստամ Կարապետյանն առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում (նա 4 կգ քիչ բարձրացրեց): Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը արծաթե մեդալ էր նվաճել: