Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» ընդհատեց «Փյունիկի» հաղթարշավը

Սպորտ
ֆուտբոլ

Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Նախ Երեւանի «Միկան» իր հարկի տակ անսպասելի հաղթեց մրցաշարի ընդգծված ֆավորիտ «Փյունիկին»՝ 1:0, որը վերջին անգամ պարտության դառնությունը համտեսել էր անցած տարվա սեպտեմբերին: Դաշտ տերերի կազմում միակ գոլը հեղինակեց Գեւորգ Կարապետյանը: Տուրի ավարտական խաղում Երեւանի «Արարատը» սեփական դաշտում անպասելի զիջեց «Գանձասար-Կապանին»՝ 0:2, որը նորաստեղծ թիմ է եւ ընդամենը մեկուկես ամսվա պատմություն ունի: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: Այժմ առաջնության չորս մասնակիցները պատրաստվում են Հայաստանի գավաթի խաղարկությանը: «Փյունիկը» կիսաեզրափակիչ պատասխան խաղում կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ հանրապետության չեմպիոն «Բանանցը» կընդունի «Միկային»: