A
A
Հռոմի պապի ելույթը կատաղեցրել է Թուրքիային
Թուրքիան Վատիկանից պարզաբանումներ է պահանջել՝ Հայոց ցեղասպաության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունների կապակցությամբ։ Այդ մասին Reuters-ին հայտնել է մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա, որը չի հայտնել իր անունը։ Անկարայի զայրույթը հարուցել է այսօր Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի ելույթը։ Պատրիարքը հայտարարել է, թե մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Մանրամասներն՝ այստեղ