Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածը որակել է ցեղասպանություն (տեսանյութ)
Հայոց Ցեղասպանությունը հիշելը պարտադիր է: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի. Հռոմի Ֆրանցիսկոս պապ Ֆրանցիսկոս պապն այսօր մասնավորապես ասել է, որ 20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հայ ժողովրդին: «Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ժողովրդին»,– դիմելով հայ ներկայացուցիչներին պատարագի ժամանակ ասել է նա։ «Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ»,- ասել է Հռոմի Պապը ավելացնելով,- «Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն »: Թարգմանված տողերը Թերթ. am-ից են