A
A
Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին մեդալը նվաճեց այսօր Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում:
Մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում 113 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա բարձրացրեց 146 կգ ծանրաձողը և առաջ անցավ առաջին եռյակից: Սակայն Սմբատ Մարգարյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, քանի որ մոլդովացի ծանրորդ Օլեգ Սիրգին էլ ավելի ֆանտաստիկ արդյունք ցույց տվեց (151կգ) եւ գրավեց առաջին տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Միրկո Սկարանտինոն:
