Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու կառույցի ղեկավարը 500 000-ի դիմաց ազատ արձակվեց

Քաղաքականություն
himnadir1

Հիմնադիր խորհրդարանի Գյումրի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը այսօր 500.000 դրամի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ապրիլի 7-ին իրավապահները իր տան խուզարկությունից հետո հայտարարել էին, որ տան տանիքում նռնակ է հայտնաբերվել։ Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները նշում են, որ իրավապահների հրահանգով է նռնակը տեղադրված եղել, բայց ոչ թե Հակոբյանների, այլ հարեւանի տանիքում։ Նա մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու մեջ։