Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

Րոպեներ առաջ ավարտվեց 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Մեղադրանք առաջադրվեց նաև Գարեգին Չուգասզյանին Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այժմ ընթացքի մեջ է Գևորգ Սաֆարյանի և Պավել մանուկյանի հարցաքննությունը։ Հարգանքներով` «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում