Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիմը դուրս եկավ ռեստորանի հետնամուտքից (տեսանյութ)

Հասարակություն
kim-kardashyan11

Առավոտից «Մարիոթ» հյուրանոցի տարածքը մարդաշատ էր. ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու համար այստեղ էին հավաքվել հարյուրավոր երկրպագուներ։ Կեսօրից հետո Քիմը՝ քրոջ հետ, դուրս եկավ հյուրանոցից, և մեքենաների շարասյունը նրանց ուղեկցեց դեպի «Հաղթանակ» զբոսայգի։ Մինչ այդ, սակայն, նա անտարբեր չանցավ երկրպագուների կողքով, ստորագրություն տվեց նրանց, նաև՝ լուսանկարվեց մի քանիսի հետ։ Հաղթանակի զբոսայգում Քարդաշյանները լուսանկարվեցին, իսկ անձնական օպերատորները ֆիքսում էին նրանց ամեն քայլը, որը հետո տեղ է գտնելու աստղային ընտանիքի մասին հեռուստահաղորդման մեջ։ Հաղթանակի զբոսայգում մարդկանց զարմացած ու հիացական հայացքների ներքո Քարդաշյան քույրերն ուղևորվեցին դեպի Կասկադ համալիր։ Մի քանի հիշատակի լուսանկար, և աստիճաններից իջան։ Ժամը 13.00-ի սահմաններում Քիմն ու քույրը՝ Քլոե Քարդաշյանը, նաև ազգակիցներն ու տասնյակ աշխատակիցները ճաշեցին մոտակա ռեստորաններից մեկում։ Դպրոցականից մինչ թոշակառու հավաքվել էին այնտեղ՝ գեթ մի պահ տեսնելու գերաստղին։ Մեկ ժամից ավելի սպասելուց հետո նրանք տեսան Քիմին։ Հեռուստաաստղը, սակայն, անսպասելի դուրս եկավ ռեստորանի ոչ թե հիմնական, այլ ետնամուտքից։ Բազմաթիվ տեսախցիկների, լուսանկարող սարքերի և չդադարող աղաղակների ուղեկցությամբ Քարդաշյանները նստեցին մեքենա։ Ցերեկային պտույտի վերջին կանգառը Կառավարությունն էր։ Այստեղ ևս երկրպագուներ էին հավաքվել։ Մի քանի րոպե վարչապետի հետ ունեցած զրույցից հետո նրանք գնացին հյուրանոց։