Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՏ կենտրոն՝ Արցախում

Պաշտոնական
arc-tt

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին այս ծրագրի իրականացմանը մասնակցելու համար` բարձր գնահատելով նրա շարունակական հայրենանվեր գործունեությունն Արցախում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ