A
A
Սեպտեմբերի 1-ից՝ հայկական պլանշետներով
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «1 երեխա-1 համակարգիչ» ծրագրին։ Ըստ այդմ՝ 2015-ի սեպտեմբերի 1-ից առաջին դասարան գնացող երեխաներին կտրամադրվեն հայկական արտադրության պլանշետներ։ Ծրագիրը նախնական փուլում կիրականացվի Վայոց ձորի մարզում, եւ ըստ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարույթունյանի՝ 4 տարվա ընթացքում կիրականացվի մյուս մարզերում եւ Երեւանում։ Վարչապետը շեշտեց, որ ծրագիրը թափանցիկ պետք է անցկացվի։ Կառավարությունն այսօր 7 մլն 443 հազար դրամի փոխհատուցում տրամադրեց արտաքին գործերի նախարարությանը՝ պետական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը կազմակերպելու եւ դին Երեւան տեղափոխելու դիմաց։