Հայաստանի հավաքականը 3-րդ զամբյուղում տեղ չունի
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականը հավանաբար կընդգրկվի 5-րդ զամբյուղում: Ինչպես տեղեկացնում է Football Rankings կայքը, ներկայումս մեր ընտրանին տեղ է զբաղեցնում 4-րդ զամբյուղում, սակայն եթե առաջիկա երկու ամսում այն նահանջի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, ապա միանշանակ կհայտնվի 5-րդ զամբյուղում: Տոկոսային հարաբերությունը նույնպես Հայաստանի հավաքականի կողմը չէ` 33,77 տոկոսը ընդդեմ 66,23-ի: Հարկ է նշել, որ մեր ընտրանին ոչ մի տարբերակով չի կարող բարձրանալ 3-րդ զամբյուղ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախնական զամբյուղները. 1-ին զամբյուղ` Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Ռումինիա, Անգլիա, Պարտուգալիա, Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա 2-րդ զամբյուղ` Սլովակիա, Չեխիա, Ուելս, Ավստրիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Լեհաստան, Դանիա, Իսլանդիա 3-րդ զամբյուղ` Շոտլանդիա, Ուկրաինա, Բոսնիա, Սերբիա, Հյուսիսային Իռլանդիա, Շվեդիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել 4-րդ զամբյուղ` Իռլանդիա, Սլովենիա, Ալբանիա, Թուրքիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Ֆինլանդիա, Հայաստան 5-րդ զամբյուղ` Էստոնիա, Բելառուս, Լիտվա, Լատվիա, Մակեդոնիա, Կիպրոս, Ադրբեջան, Ֆարերներ, Մոլդովա 6-րդ զամբյուղ` Ղազախստան, Վրաստան, Մալթա, Լիխտենշտայն, Լյուքսեմբուրգ, Սան Մարինո, Անդորա Նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Եվրոպական գոտու վիճակահանությունը տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 25-ին, Սանկտ Պետերբուրգում: