Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ընդունել է Մարկ Հորթոնին

Պաշտոնական
10392_b

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո, ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետևանքների գնահատման, դրանց հաղթահարման և կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում և ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին: