Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հակամարտությունը տաք փուլ չի՞ տեղափոխվի. Ազատություն

Քաղաքականություն
A3FC612A-63A0-471F-B7A3-8A30AB74217D_w640_r1_s

Ոչ ոք չի ուզում, որ հակամարտությունը Ղարաբաղում անցնի տաք փուլի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում: «Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը: «Բոլոր գործողությունները ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն», - նշել է նա, հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրա կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Մենք գնահատականներ փոխանակեցինք Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան», - հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նալբանդյանը նույնպես շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում բանակցություններին այլընտրանք չկա: Մանրամասներն՝ այստեղ