Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարրի Կասպարովը կրկին կմրցի Նայջլ Շորտի հետ

Սպորտ
sport-kasparov

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կրկին կնստի խաղատախտակի առջեւ: Ինչպես տեղեկացնում է Սենթ Լուիսում գտնվող ԱՄՆ-ի ամենահայտնի շախմատային կենտրոնը, ապրիլի 25-26-ին հայազգի շախմատիստն ուժերը կչափի անգլիացի նշանավոր գրոսմայստեր, 49-ամյա Նայջլ Շորթի հետ: Ըստ կազմակերպիչների մասնակիցները կանցկացնեն 10 հանդիպում` օրական արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի 4 պարտիա: Հիշեցնենք, որ երկու շախմատիստները 1993թ Լոնդոնում հանդիպել էին աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցամարտում: Այն ժամանակ Կասպարովը 12,5:7,5 հաշվով վստահ հաղթանակ էր տարել եւ պահպանել չեմպիոնի կոչումը: