Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք արգելանքներ՝ ձերբակալված ՀԽ անդամների նկատմամբ

Քաղաքականություն
himnadir1

Սույն թվականի ապրիլի 8-ին, մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ: Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չեն հայտնել, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար: Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ  տեսակցության և հեռախոսազանգի վրա: Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով՝ նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից: Դիտորդական խումբ