Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի կոչը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

ԱԺ-ում հայտարարությունների ժամին Զարուհի Փոստանջյանը հորդորեց Սերժ Սարգսյանին` կամովին թողնել իր պաշտոնը։ «Պարոն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը,վախը, բայց ավելի լավ կլինի, որ դուք վախենաք Քադաֆիի ճակատագրին արժանանալուց, և զերծ մնաք ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին ձերբակալելուց, ռեպրեսիաների ենթարկելուց։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 24-ին, դուք իրավունք չունեք նման կերպ վարվելու այն մարդկանց հետ, ովքեր ձեր դեմ են դուրս եկել, և փորձում են պայքարել իրենց արժանապատիվ կյանքի համար։ Սերժ Սարգսյան, եթե դուք ունեք արժանապատվություն, ապա դուք ինքներդ պետք է հեռանաք, մենք չենք ուզում արյուն թափել»,-իր ելույթում շեշտեց տիկին Փոստանջյանը։   Մանրամասները ՝ տեսանյութում