Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյանը տեղյակ չէ՞ ձերբակալություններից

Քաղաքականություն
XosrovHarutyunyan

ԱԺ-ում այսօր գրեթե բոլոր պատգամավորները խուսափում էին խոսել Հիմնադիր խորհրդարանում տեղի ունեցած խուզարկությունների եւ անդամների ձերբակալությունների մասին: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, այլ միայն կարող է ասել, որ մեծ իմաստով ապրիլի 24-ը ներքաղաքական խնդիրներում օգտագործելը չի ողջունում. «Կան թեմաներ, խնդիրներ, որոնք դուրս են ներքաղաքական հարաբերություններից եւ երբեւէ չէի կարող ողջունել, ասենք, ապրիլի 24-ին ներքաղաքական շատ ցնցող, շատ աշխարհացունց միջոցառումների կազմակերպումը: Դա ես չեմ ողջունում»: