A
A
«Չլռելու րոպե» Մոսկվայում՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի (տեսանյութ)
ՌԴ-ում այսօր նշվում է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մահվան 40 օրը: Նա սպանվել է փետրվարի 27-ին Մոսկվայում. Կրեմլի մոտակայքում: Ընդդիմադիր որոշ շարժումների անդամներ ապրիլի 7-ին «Չլռելու րոպե» են հայտարարել Մոսկվայում: Ընդդիմության կոչով շարքային քաղաքացիները փողոցում մեկ րոպե կանգ են առնում, ապա շարունակում ճանապարհը եւ որոշ ժամանակ անց կրկին մեկ րոպե լուռ կանգ առնում: Իսկ վարորդները մեկ րոպե շարունակ ազդանշաններ են տալիս: