Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգչի որոշմամբ Պետրոսյանը կհանդիպի Պետրոսյանի հետ

Սպորտ
sport-chess-dubaj

Հայաստանի շախմատիստները հաջող սկսեցին ելույթները շախմատի Դուբայի բաց առաջնությունում: Առաջին տուրում մեր 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակ տարավ, և միայն Մարիա Գեւորգյանը զիջեց գրոսմայստեր Գուպտային: Մեր միակ շախմատիստուհու փոխարեն ռեւանշի կարող է հասնել միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը, որն այսօր նախատեսված 2-րդ տուրում սպիտակներով մրցելու է հենց Հնդկաստանի ներկայացուցչի հետ: Ի դեպ, համակարգչի հաշվարկով միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն այսօր սպիտակներով պետք է հանդիպի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Դա նշանակում է, որ մեր շախմատիստներից մեկը պարտադիր միավորի կորուստ է կրելու (ոչ-ոքու դեպքում` երկուսը միասին): Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը կմրցի մրցաշարի 137-րդ համար Աբդուլա Ալ Համեդի հետ, իսկ մեր մյուս միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանի մրցակիցը կլինի հնդիկ Վասանտակումար Ռաջեշը: Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը կստանա գավաթ եւ 12 հազար դոլար պարգեւավճար: 2-15-րդ տեղերը նույնպես կպարգեւատրվեն: Լավագույն կին շախմատիստը կխրախուսվի 600 դոլարով: