A
A
Կարո Եղնուկյանի տնից առգրավել են կրիչներ, համակարգիչներ, թռուցիկներ
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը Կենտրոնի քննչականից գրառում է կատարել Ֆեյսբուքում։ Նա հայտնում է. «Այսօր առավոտյան 10 ոստիկաններ դատավորի տված սանկցիայով եկել էին մեր տուն՝ խուզարկության, կասկածով, որ կոչ եմ արել անկարգության։ Հետեւաբար փնտրում էին զենք, զինամթերք, փաստաթղթեր եւ այլն։ Առգրավել են 3 համակարգիչ, կրիչներ, Հիմնադիրի թռուցիկներ եւ բուկլետներ, ԱԻՄ-ի բուկլետներ, խտասկավառակներ եւ այլ թղթեր։ Հիմա ես Կենտրոնի քննչականում եմ։ Ասում են, որ ձերբակալելու խոսք չկա, բայց չեմ հավատում, քանի որ արդեն մի քանի հոգի ձերբակալված են...»։ Քիչ անց Կարո Եղնուկյանը գրեց, թե իրեն բերման ենթարկելու հրաման է տրվել եւ հավանաբար տեղափոխում են ԱԱԾ: