Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանում պայթյունի հետեւանքով տուժածը երեկ երեկոյան մահացել է

Հասարակություն
IMG_1374-13090-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng1

Ավանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված 30-ամյա տղամարդը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան մահացել է: Այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնից։ Նաեւ հավելեցին, որ այսօր բակի մեկ այլ բնակչի են ընդունել՝ մի կնոջ, որը բողոքում է ուսագոտիների ցավից։ Կինը չի հիշում, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Երեկ երեկոյան Երեւանի Ավան համայնքում գտնվող տներից մեկում պայթյուն էր տեղի ունեցել: Տունը փլուզվել էր, իսկ այնտեղ բնակվող 30-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տղամարդն այդ տանը ապրել է վարձով։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վերաբերյալ հայտնել է. «Ապրիլի 5-ին ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում եւ պայթյուն` փլուզումով, կա տուժած»: