Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր Պոլիտեխնիկը, որի վերջը տալիս են, կարող է սպասարկել Իրանի արդյունաբերությանը»

Տնտեսություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Իրանը շուտով կդառնա տարածաշրջանի խոշոր պետությունը, իսկ Իսրայելը կպարտվի, քանի որ ԱՄՆ-ն Իրանի հետ լռելյայն համաձայնության է գնում. կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ու հավելում, որ Իրանի հզորացումից կարող է օգտվել Հայաստանը. «Մեր տնտեսական զարգացման վիճակը բարվոք չէ, Իրանն էլ այս սանկցիանների արդյունքում բավական հետ է մնացել։ Բայց նա պոտենցիալով հզոր արդյունաբերական բազա ունի , մենք կարող ենք համագործակցել։ Օրինակ Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի վերջը տալիս են, կարող է սպասարկել Իրանի արդյունաբերության վերականգնմանը՝ ինժեներական իմաստով»։ Քաղաքագետը համոզված է, որ եթե մենք համագործակցության շրջանակում լավ աշխատենք մեր հարեւան երկրի հետ, ապա Իրանը կարող է դառնալ մի երկիր, որը մեզ հետ միասին դեմ կլինի որեւէ խաղաղապահ ուժերի առկայությանը տարածաշրջանում։ Այստեղ Լեւոն Շիրինյանը չի բացառում Ռուսաստանի հետ շահերի բախումը. «Մենք պետք է հիշենք, որ անկայունությունը արցախյան ճակատում հիմնականում Ռուսաստանի սարքած գործն է»։ Ըստ նրա՝ Իրանի հետ համագործակցելով՝ Հայաստանը իրեն կվերագտնի տարածքային առումով, տնտեսապես եւ հզորության մեջ. «Իսկ Ռուսներին էլ պետք է բացատրել, որ խանդոտ լինել պետք չէ, դու մեր պապան չես, ժողովրդի մեջից պետքա հանել էդ մտածելու ձեւը» Լեւոն Շիրինյանը համոզված է նաեւ, որ շատ ազդեցիկ դեմքեր կփորձեն խանգարել հայ-իրանական համագործակցությանը, բայց քաղաքագետը հույս ունի, որ չի ստացվի։