Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհում սննդամթերքը էժանանում է զգալի տեմպերով, իսկ Հայաստանո՞ւմ. armtimes.com

Տնտեսություն
MHM67544-copy

Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի եւ բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել: Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը Հայաստանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, իսկ միջազգային շուկայում այն էժանացել է 23 տոկոսով (մեկ տոննայի գինը Լոնդոնի բորսայում մեկ տարվա ընթացքում 480 դոլարից հասել է 367 դոլարի): Հաշվի առնելով այս ընթացքում դրամի արժեզրկումը՝ շաքարը ՀՀ-ում դրամով արտահայտված պետք է էժանանար մոտ 9 տոկոսով: Այսինքն՝ մեկ կիլոգրամի գինը պետք է լիներ ոչ թե 370 դրամ, ինչպես հիմա է, այլ մոտ 325 դրամ, եւ այս դեպքում շաքար ներկրողի («արտադրողի») եկամուտները նույնիսկ մեկ դրամով չէին նվազի: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում