Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է. Վ. Մանուկյան

Կարևոր լուրեր Տնտեսություն
8befaf2318496116da82e4b921c0b108

«Հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել». Վ. Մանուկյան Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ողջունելով ներկաներին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով տնտեսության զարգացման անհրաժեշտությանն ու դրա խոչընդոտներին:Նա նշեց, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրներից որով էլ փորձես զբաղվել, վերջիվերջո կգաս այն եզրակացության, որ եթե տնտեսությունը մեծ արագությամբ թռիչք չգործի, և մի քանի տարում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ չաճի, ապա այդ խնդիրները երբևէ վերջնական լուծում չեն ստանա: «Մենք հաղթեցինք ռազմի դաշտում, հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե մենք այդտեղ պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Ամբողջությամբ` http://www.vazgenmanukyan.am/index.php?topMenu=&menu1=175&menu2=175&id=1723