Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԱՍ Գրուպ»-ը շփոթություն է առաջացրել. նախազգուշացում ՏՄՊՊՀ-ից

Տնտեսություն
a8fd7a8f952291d8780b36452d4b0442

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Վ.Ա.Ս. Գրուպ» ընկերության կողմից ստացել է դիմում-բողոք այն մասին, որ նույն անվանմամբ ստեղծվել և գործում է մեկ այլ ընկերություն («ՎԱՍ Գրուպ»), ինչը սպառողների մոտ առաջացնում է շփոթություն՝ իրենց ընկերության գործունեության հանդեպ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, «Վ.Ա.Ս. Գրուպի» ֆիրմային անվանումը պետական գրանցման է ենթարկվել դեռևս 2000 թվականին. վերջինը զբաղվում է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով (առավել հայտնի է որպես սուպերմարկետների ցանց): Նույն անվանմամբ գրանցված մյուս ընկերությունը զբաղվում է ծանր արդյունաբերական տեխնիկայի, օդի, յուղի և վառելանյութի ֆիլտրերի ներկրմամբ և վաճառքով: Հանձնաժողովի դիտարկմամբ, թեև վերոնշյալ ընկերությունները գործունեություն են իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում, այդուհանդերձ սպառողների շրջանում հնարավոր է շփոթության առաջացում, բացի այդ, օրենսդրությամբ արգելվում է նմանակել կամ նույնացնել պետական գրանցում ունեցող ընկերության անվանումը: ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցության գործողության համար «ՎԱՍ Գրուպ» ընկերությանը տվել է նախազգուշացում՝ խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարականով: