Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Ուրիխանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ մրցակցային, ոչ էլ հակազդեցության դաշտում են»

Քաղաքականություն
Nikol-Pashinyan-Tigran-Urikhanyan

Լավ հասկանում եմ, որ քաղաքական դաշտում այսօր ձևավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Քաղաքացիական շտաբը»: Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում այսօր մեկ օրակարգ կա` հակազդեցություն կամ գոնե մրցակցություն առաջացնել այս երկու ուժերի միջև: Այսօրվա թերթերից մեկում հայտնված և որոշ կայքերի թեթև ձեռքով տարածված իբր հրապարակումը հենց այս խոսքերիս առիթը դարձավ: Թեման մեկ և ընդմիշտ փակելու համար պաշտոնապես հայտարարում եմ` «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը և Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների գործունեությունը, նրանց պայքարը հանուն երկրում առկա պրոբլեմների լուծման և հայաստանցու շահերի պաշտպանության: Մենք գտնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարևորագույն գործառույթ ունի երկրում և իրականացնելու է քաղաքական սերնդափոխության արդիական պահանջը: Մենք չենք տեսնում մեզ ո՛չ մրցակցային, ո՛չ էլ առավել ևս հակազդեցության դաշտում:   «Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ` Վարդան Քոչարյան