A
A
Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորի՝ շրջանառության հարկի մասին առաջարկը
Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը: