Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան գումար են ծախսել մարտին նախարարությունները ավիատոմսերի վրա

Քաղաքականություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Այս տարվա մարտ ամսին մեկ անձի կողմից կատարվող գնումների արդյունքում   Կրթության եւ գիտության նախարարությունն ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է 1 մլն 197 հազար դրամ՝ գնելով   3 տոմս։ Տոմսերից մեկի արժեքը կազմել է 925. 000 դրամ, մյուսինը՝ 142.000 դրամ, իսկ մյուսը՝ 130 հազար դրամ։ Երեք տոմսերն էլ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար են։ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի Փարիզ մեկնելու համար հատկացվել է 694 հազար 669 ՀՀ դրամ։ Այս գումարի մեջ ներառված է նաեւ Փարիզ-Ստրասբուրգ-Փարիզ գնացքի տոմսը։ Բացի այս, նախարարությունը եւս երկու տոմս է գնել «Նիկմա տրանս» ընկերությունից՝ 373,801 եւ 315,888 դրամ արժողությամբ։ Ամենաշատ գումարը ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է Արտաքին գործերի նախարարությունը՝ 2 մլն 575 հազար դրամ «Իմպերիա թրավել», 3 մլն 291 հազար դրամ, «Իմպերիա թրավել» 2 մլն 856 հազար 790 դրամ «Իմպերիա թրավել», 2 մլն 329 հազար 291 դրամ, «Իմպերիա թրավել» , 3 մլն 325 հազար 345 դրամ «Իմպերիա թրավել» 3 մլն 316 հազար 880 դրամ «Վինդռոուզթրավել-պրո» 693 հազար դրամ «Վինդռոուզթրավել-պրո» 215, 706 դրամ «Արմենիա Թրավել+Մ» 101.000 դրամ «Արմենիա Թրավել+Մ» 383 հազար դրամ «Արմենիա Թրավել+Մ» 420 հազար դրամ «ՍՍ թրեվել»։ ԱԳՆ աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն էլ ավիատոմսերի ձեռք բերման համար ծախել է. 1 մլն 431 հազար 556 դրամ «Իմպերա թրավել», 829 հազար 220 դրամ«Վինդռոուզթրավել-պրո» 822 հազար 832 դրամ, «Իմպերիա Թրավել» 307 հազար 184 դրամ«Արմենիա Թրավել+Մ» Ֆինասների նախարարությունն օգտվել է «Վիզա կոնկորդ» Հայաստանյան մասնաճյուղ ծառայություններից 3 անգամ՝ 418 հազար դրամ, 113 հազար 455 դրամ եւ 321 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր ձեռք բերելով։ Էկոնոմիկայի նախարարությունը ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է 395 հազար դրամ, իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Արմենիա Թրավել+Մ» ավիաընկերությունից գնել է 3,463,297,426 դրամի ավիատոմսեր։   Ցանկը շարունակելի է