Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ հիմնը չհարգած ադրբեջանցին կարող է որակազրկվել

Սպորտ
sport-sambo

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել սիրողական սամբոյի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներին` Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Աշոտ Դանիելյանի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի անհարգալից վարքի վերաբերյալ։ Հիշեցնենք, նա կքանստել էր ՀՀ օրհներգի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի եւ Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեեւի արդեն արձագանքել է այդ բողոքին. «Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Այդպիսի մարզիկն արժանի չէ աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակրի կոչմանը: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»: Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն լուրեր են տարածել, որ իրենց սամբիստը հավանաբար կորակազրկվի երկու տարով, բացի այդ, ստիպված կլինի վերադարձնել Մոսկվայում նվաճած բրոնզե մեդալը: