Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն թշնամիներ չունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
BHK

Երեկ Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ-ն քննադատական որեւէ խոսք չհնչեցրեց կառավարության հասցեին։ «Բազմաթիվ հարցեր կային ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից, բայց տեխնիկական պատճառներով չկարողացան հնչեցնել»,- ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Նա վստահեցնում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է. եթե անհրաժեշտություն լինի, միանշանակ կքննադատեն կառավարությանը. «Մենք խմբակցությունում քննարկենք, տեսնենք՝ դրա անհրաժեշտությունը կա, ոչ մի տեղ ոչ մի անձերի հետ կապված մենք կաշկանդված չենք»։ ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանն ավելի համարձակ է, նա գոնե գյուղապետերի ու մարզպետերի գիտի, որոնք համը հանում են. «Ի՞նչ ա՝ իշխանությունն ասում ա՝ գնա գյուղապետ, գնա քեզ ընենց պահի, որ գյուղացին զզվի գնա՞, կամ պարոն մարզպետ, քեզ էնպես պահի, որ մարզի բնակիչը զզվի գնա՞»։ Թվում էր, թե քննադատողը ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն է։ Նա Ազգային Ժողովի ամբիոնից խոսում էր տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի ծրագրից։ Նա ասաց, որ կա մենաշնորհ, չեն թողնում, որ մարդիկ զբաղվեն բիզնեսով։ Ո՞վ չի թողում՝ Արտակ Շաբոյա՞նը. «Արդյո՞ք հանձնաժողովը կարող է դա լուծել։ Վստահ եմ՝ ոչ։ Այնպիսի խնդիրներ կան այնտեղ, որ հանձնաժողովով չի։ Ավելին ասեմ՝ արդյո՞ք տնտեսական մեթոդներով է հնարավոր լուծել։ Վստահ եմ, որ էլի՝ ոչ»։ Դահլիճից դուրս գալիս Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ում է մեղադրում Հայաստանում հակամրցակցային տնտեսական մթնոլորտի համար. «Հետո կխոսենք, հիմա չեմ ուզում խոսել»։ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը համաձայն չէ, որ ԲՀԿ-ն դարձել է իշխանություններին հնազանդ ընդդիմություն՝ կուսակցությունում տրանսֆորմացիա է, ըմբռնումով մոտեցեք. « Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։ ԲՀԿ-ն երբեք էլ չի ասել, որ այս իշխանությունը հանցագործ է, բայց քննադատությունները կշարունակեն, չեն լռելու, բայց զգուշացնում են, որ իշխանությունը թշնամի չէ, իրենք թշնամիներ չունեն. «Այո, պայքարելու ենք, որպեսզի Հայաստանի քաղաքացին ավելի լավ ապրի»։ Ւսկ ո՞վ է կառավարության եւ Սերժ Սարգսյանի երեսին ասելու այն ամբողջը, ինչ մտածում է Հայաստանի քաղաքացին նրանց մասին. «Մենք ժողովրդի անունից երբ որ խոսում ենք, խոսում ենք մեր կուսակցության համակիրների անունից»։ ԲՀԿ-ն մտածելու է նաեւ իշխանության գալու մասին։ Ի դեպ, ԲՀԿ-ից հեռացած բոլոր պատգամավորները մնում են Վահան Բաբայանի ընկերն ու գործընկերը։