Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1-borba-1

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանն այսօր ոսկե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Մեր երիտասարդ մարզիկը 61 կգ քաշային կարգի մրցումներում հաղթահարելով նախնական բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ 8:3 հաշվով վստահ հաղթեց ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին եւ ճանաչվեց աշխարհամասի չեմպիոն: Իսկ ահա 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը երրորդ տեղի համար մրցամարտում պարտվեց բելառուսցի Ալեքսանդր Կարպաչին եւ մնաց առանց մեդալի: