Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում սպառնում են « միջոցներ կիրառել» ԼՂ այցելած լրագրողների նկատմամբ. Ազատություն

Քաղաքականություն
լրագրող

««Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի մասնակից օտարերկրյա այն լրագրողներն, ովքեր ապօրինի կերպով այցելել են նաև Ղարաբաղ, նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն», - ադրբեջանական APA լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը: «Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության գրավյալ տարածքներ այցելող լրագրողները խախտում են «Պետական սահմանի մասին» օրենքը», - ասել է Հաջիևը։ Միջազգային մեդիաֆորումն անցկացվել է Հայաստանում՝ մարտի 18-ից 23-ը։ Առանցքային թեման Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր։ Մանրամասներն՝ այստեղ