A
A
Միշել Պլատինին վերընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահ
Միշել Պլատինին առանց այլընտրանքային հիմունքների վերընտրվել է Ֆուտբոլի եվրոպական միության նախագահ: Այդ մասին այսօր հայտարարվել է Վիենայում կայացած ՈՒԵՖԱ-ի համաժողովում: Պլատինին միության նախագահ է ընտրվել 2007 թվականին, որից հետո, 2011-ին վերստին վերընտրվել էր այդ պաշտոնում: ՈՒԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը տեղի է ունենալու 2019 թվականին: