Նախկին մանկավարժն ապրում է կիսաքանդ, խոնավ ու առնետներով լի տնակում (տեսանյութ)
Խարխլված ու կիսաքանդ տունը գտնվում է Երեւանի կենտրոն համայնքում։ Խոնավության ծանր հոտը զգացվում է դեռ դարպասի մոտից։ Ծնողների մահից հետո Նինա Վերմիշյանը այստեղ ապրում է միայնակ։ Ամեն օր անկողին մտնելուց առաջ աղոթում է, որ տանիքը փուլ չգա գլխին։ Անձրեւոտ ու ձնառատ եղանակին, վիճակն ավելի սարսափելի է դառնում։ Տան պատերն ու առաստաղը խոնավությունից ուռել են, հատակը փլուզվել է։ Կենտրոն թաղապետարանից ու Երեւանի քաղաքապետարանից եկել են տիկին Նինայի տուն ու խոստացել օգնել։ Տիկին Նինան 30 տարի մանկավարժ է աշխատել։ Աշխատանքը թողել է վիրահատությունից հետո։ 3-րդ կարգի հաշմանդամ է։ Ապրում է 36 հազար թոշակով ու 17 հազար նպաստով։ Վառարանը վառում է ստվարաթղթով, սակայն տունը չի տաքանում։ Տիկին Նինան արդեն 15 տարի է՝ դիմում է պետական կառույցներին՝ թե իր բուժման, թե տան պայմանները մի քիչ բարելավելու համար։ Բայց մինչ այսօր շարունակում է ապրել կիսաքանդ, խոնավ ու առնետներով լի տնակում։ Ավելին՝ տեսանյութով