Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 24-ին Ֆրանսիան ՀՀ-ում կներկայանա մեծ պատվիրակությամբ

Քաղաքականություն
france-despan

Ապրիլի 24-ին Ֆրանսիան մեր երկրում ոգեկոչման արարողություններին կներկայանա գերագույն ղեկավարության մակարդակով. Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն. «Որպես դեսպանատուն աշխատում ենք նախագահ Օլանդի այցի կազմակերպման շուրջ, բավականին մեծ պատվիրակությամբ է նախագահը այցելելու Հայաստան, նախնական տվյալներով՝ մոտ 120 հոգի: Ֆրանսիայի կարգախոսը կլինի «Հիշողություն, հարգանքի տուրք եւ անել ամեն ինչ, որպեսզի հետագայում նման սահմռկեցուցիչ իրողություններ չկրկնվեն»։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գրասերն էլ հայտնել է, որ Շվեյցարիայի ազգային ժողովից մեծ պատվիրակություն ներկա կլինի Հայաստանում: