Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշարձանների եւ նրանց շրջակայքի պահպանումը պետական մակարդակով բավարար չէ (տեսանյութ)

Հասարակություն
20578c89a4c6198c7e22df826bbe9cee

Մեր մշակութային արժեքների նկատմամբ հոգածություն է անհրաժեշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով՝ մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների եւ նրանց շրջակայքի պահպանումը պետական մակարդակով բավարար չէ, սակայն մեր քաղաքացիները պետք է գիտակցեն եւ չաղավաղեն մշակութային հուշարձանները: Այսօր պարոն Մինասյանը անդրադարձավ նաեւ հուշարձանների շրջակայքում տեսախցիկների տեղադրման գաղափարին. Նրա խոսքերով՝ այդպիսի փորձեր կան, սակայն մարդը պետք է հասկանա, որ հուշարձանը մարդու ձեռքով ստեղծված է եւ արժեք է ներկայացնում, չպետք է հուշարձանի տարածքում աղբ թափել, գրել հուշարձանի վրա կամ վնասել: «Տեսախցիկներ կարելի է դնել քաղաքի տարբեր վայրերում, բայց ոչ այնպիսի տեղերում, որ դաշտի մեջ է: Բնակչությունը պետք է մաքուր պահի իր ունեցած արժեքները եւ շատ գեղեցիկ վայրեր ունենք, բայց ինչ- որ բան ես տեսնում, ատելությամբ ես լցվում»: Ճարտարապետների միության նախագահը միաժամանակ ցավով է նշում, որ թեեւ շենքերի պատերին հուշատախտակներ են տեղադրված, սակայն գովազդային նյութերն այնքան շատ են, որ մշակութային արժեքը կորում է: Անդրադառնալով «Հին Երեւան» նախագծին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ամբողջությամբ պետք է պահպանել Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագիծը, աղավաղումն անթույլատրելի է: