A
A
Գյումրու սպանդը հնարավոր էր կանխել. ԻԱԿ (տեսանյութ)
Տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչպես հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարության անգործության արդյունքում հնարավոր եղավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Բացի այդ, մանրամասն անդրադարձ կա Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու իրավական հիմքերի մասին: Տեսանյութում նաև թվարկվում են հայ-ռուսական միջպետական այն պայմանագրերը, որոնք ռուսական կողմից խախտվել են Պերմյակովի՝ զենքով փախուստի մասին չհայտնելու, նրա որոնմանը զենքով մասնակցելու և նրան հայկական կողմին չփոխանցելու արդյունքում: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»